Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Թամաշա Արմավիրի ողբերգության ֆոնին

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննության նյութերի`իշխանության թողտվությամբ կազմակերպվող արտահոսքերն ուղղակի ոչնչացնում են գործն արդարացի ու լրիվությամբ քննելու հնարավորությունը ու սա արդեն պրակտիկա է դարձել Հայաստանի իրավապահ համակարգի համար: Տեղի է ունեցել աննախադեպ ողբերգություն, որն, ըստ էության, կործանեց մի ամբողջ ընտանիք ու` ոչ միայն, որովհետև այս օրերին փշրվում են նաև հանրային պատկերացումները հայկական ընտանիքի ավանդական մոդելի, դրա իդեալականության միֆի մասին:

Ողբերգությունը վերածվեց թամաշայի՝ վեր հանելով թե՛ անմեղության կանխավարկածի, թե՛ մարդու անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, թե՛ նախաքննական գաղտնիքի սկզբունքների պահպանման, թե՛ լրատվությունը ասեկոսեների հետ շփոթելու խնդիրները շոշափող հիմնահարցեր՝ ծառայելով հանրային բնական հետաքրքրությունը բավարարելու գործոնին։ Բնավ նպատակ չունենք արդարացնել ինքնադատաստանի դեպքերը, սակայն այս օրերին մեր «ամենազոր» մենթալիտետն ու պետական մեքենան ձեռնարկել են իսկական քարոզչական «գրոհ» ընտանեկան բռնությունը խրախուսելու, երկրում տիրող իրավական նիհիլիզմն անուղղակիորեն արդարացնելու նպատակով: «Զարհուրելի կնոջ», «անաղուհաց որդու» կերպարների ստեղծումը նպատակ ունի լեգիտիմացնել կնոջ նկատմամբ բռնության հիմքով ստեղծված նահապետական ընտանիքի մոդելը, ինչպես նաև արդարացնել պետության անգործությունը ընտանեկան բռնության կանխարգելման արդյունավետ իրավական մեխանիզմներ ստեղծելու հարցում: Ըստ էության`գործ ունենք պարբերաբար բռնության ենթարկված, անօգնական ու անպաշտպան կնոջ հետ, որը անզոր է եղել իր ամուսնու առաջ, որը նաև «պաշտպանված» է եղել իր պետական պաշտոնով:

Ընտանեկան բռնությունը Հայաստանում սովորական երևույթ է, զարմանալին այն է, որ Հայաստանում` պաշտոնյաների վարքագծային հատկանիշներով, մշակված չեն նրանց աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման չափանիշներն ու մեխանիզմները: ԱՄՆ-ում, օրինակ, որևէ մեկը չի կարող պետպաշտոնյա դառնալ, եթե նրա հոռի հակումների մասին որևէ արժանահավատ տեղեկատվություն կա: Իհարկե, ամենևին կասկածի տակ չենք դնում տեղի ունեցածի ընտանեկան-կենցաղային վարկածը, սակայն պետությունն այն տիրաժավորում և ընդգծում է՝ հանրային ուշադրությունն այս ողբերգության հետ կապված ավելի խորքային խնդիրներից շեղելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում