ԱՄՆ-ում պահանջում են արգելել Հելոուինի համար այն հագուստների վաճառքը, որոնց վրա պատկերված է նախկին թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը՝ գրում է The Daily Mail-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ Walmart խանութների ցանցում «Մորուքավոր տղամարդ» անվանումը կրող հագուստի վրա պատկերված տղամարդը շատ է նման բեն Լադենին:
Շատերը համարում են, որ նման հագուստները վիրավորում են 9.11-ի զոհերի հիշատակը՝ պահանջելով արգելել դրանց վաճառքը:










































