Thursday, 04 06 2026
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

«Արտահերթ ընտրությունները բխելու են նաև իշխանության շահերից»

Այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը «Իրատես դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով արտահերթ նախագահական և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ նշեց, որ դրանք միակ ելքն են հաղթահարելու խորը և գուցե ավելի խորացող քաղաքական ճգնաժամը, հակառակ իշխանությունների այն հայտարարությունների, թե դրանք կհարվածեն պետության վարկին.

«Ընդհակառակը, արտահերթ ընտրությունները բարձրացնում են պետության վարկը, այլ ճանապարհ գոյություն չունի, և իշխանությունները շատ լավ հասկանում են: Ավելին՝ արտահերթ ընտրությունները բխում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, դա բխում է նաև Արցախի շահերից, և ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է հասկանան, որ դա բխելու է նաև իրենց շահերից: Կհասկանան դա։»,- վստահեցրեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Այն կայունությունը, որն այսօր առկա է, ըստ Դ.Շահնազարյանի՝ շնորհիվ Հայ ազգային կոնգրեսի է, և այդ կայունությունը պետք է ամրապնդվի՝ ազատ, արդար ընտրություններով և օրինական իշխանության ձևավորմամբ:

Երկխոսությունը ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյու՞նք է, թե՞ դրանից դուրս գալու ելք՝ հարց ուղղեցին լրագրողները. «Իհարկե երկրորդը, ավելին՝ միակ խելամիտ ելքն է այն իմաստով, որ առանց որևէ ցնցումների դա է միակ ճանապարհը՝ հաղթահարելու այս ծանր քաղաքական իրավիճակը, այլ ճանապարհ չկա, մյուս այլ ճանապարհները ցնցումներն են, և մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի չունենա: Արտահերթ ընտրությունները անհարժեշտ են այս արտագաղթը կանգնեցնելու համար»,- հավելեց Դ.Շահնազարյանը։

Այսինքն՝ իշխանություններին համոզելու՞ եք, որպեսզի գնան արտահերթ ընտրությունների՝ հարց ուղղեցին լրագրողները. «Կհամոզվեն, իրենք էլ են արդեն համոզվել»:

Թե ովքեր են լինելու ՀԱԿ-ի պատվիրակության կազմում, ըստ Դ.Շահնազարյանի՝ առաջիկա մեկ-երկու օրերին կհրապարկվի, առայժմ այդ հարցը ՀԱԿ-ում չի քննարկվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում