«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
-Պարոն Համբարյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի հայտնի ելույթից հետո ավելի ու ավելի ակտիվ են դառնում խոսակցությունները Հայաստանում արևմտամետ հզոր ուժի բացակայության մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ քաղաքական դաշտը հայտնվեց, գոնե արտաքուստ, միայն ռուսամետ թվացող այս վեկտորային անհավասարակշռության մեջ:
–Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ էլ եղել է ռուսամետ՝սկսած 1997թ.-ից, երբ Ռուսաստանի և Հայաստանի միջև պաշտոնապես կնքվեց հայտնի համաձայնագիրը, որով և հիմք դրվեց ռուսական ռազմաբազաների առկայությանը Հայաստանի տարածքում՝ իրավաբանորեն և միջպետական պայմանագրով: Հայաստանը երբևիցե դուրս չի եկել Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետաքրքրության շրջանակից, և ինքնըստինքյան Հայաստանում արևմտամետ ուժերի դիրքերը երբևիցե շատ հզոր չեն եղել: Ռուսաստանի համար հեշտ է եղել այնքանով, որ մեր քաղաքական այրերը նրան երես տալով՝ ապացուցել են, թե ուր կգնա Հայաստանը առանց Ռուսաստանի: Այսինքն՝ Հայաստանը կկորի, եթե նրա կողքին չլինի Ռուսաստանը, որը, իհարկե, մեր արտաքին քաղաքականության պատասխանատուների գլխավոր սխալներից մեկն է: Հենց դրա հետևանքով ռուսների մոտ ամրապնդվեցкуда денутся армяане սկզբունքը:
Խնդիրն այն է, որ մենք երբևէ ցույց չենք տվել, որ Ռուսաստանի հետ հավասար գործընկերներ ենք, որ Հայաստանի տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան պաշտպանում է ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, ինչպես նաև պաշտպանում է Ռուսաստանի հարավն առհասարակ, այսինքն՝ Հյուսիսային Կովկասը, որովհետև այդ բազայի առկայությունը սթափեցնում է թե թուրքական իշխանություններին, թե ադրբեջանական իշխանություններին, որոնք ավելի ակտիվ չեն գործում Ռուսաստանի ամենաթույլ տարածաշրջաններից մեկում՝ Հյուսիսային Կովկասում:
Ցավոք, կա ևս մեկ պատճառ` ժամանակավոր աշխատանքիհամար մարդկանց 90%-ը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Եվայդպատճառովմեր ժողովուրդը, այնտեղից տրանսվերներ ստանալով, գայթակղված ասում է. «Մենք ապրում ենք ռուսներով»: Բայց ես ուզում եմ մի հարց տալ` իսկ այդ ուղարկած 1.5-2 մլրդ դոլարից որքա՞նն է մնում Հայաստանում: Գումարի մեծ մասը լույսի, գազի, կապի, հեռախոսի, երկաթուղային կապի և այլ ծախսերի միջոցով նորից վերադառնում է ռուսական պետական բյուջե կամ ոլորտը տիրող ձեռնարկության գրպանը: Այնպես որ՝ մենք այդքան շատ չպետք է զմայլվեինք այդ ամենով: Ես, իհարկե, չեմ ասում, որ հակառուսական տրամադրություններ ունեմ:Ես կողմ չեմ, որ Հայաստանը հրաժարվի հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունից, ընդհակառակը՝ մենք պետք է ավելի խորացնենք գործընկերությունը, բայց խորացնել ասելով ես նկատի ունեմ հավասարը հավասարի հետհարաբերություններ: Չի կարելի, որ մեզ դիտեն որպես կույրաղիք, որ մեզ դիտարկեն որպես ռուսական ամենափոքր մարզերից մեկը, ինչը վերջերս արեց ռուսական պաշտոնյաներից մեկը՝ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
Ինչ վերաբերում է Արևմուտքի դիրքերին, ապա ասեմ, որ հենց նույն Արևմուտքը շատ մեծ ջանքեր չի գործադրել, որ իր դիրքերը ՀՀ-ում ավելի ամրապնդի: Իրենք տարածաշրջանում ավելի մեծ ուշադրություն են դարձնում Վրաստանին, որին համարում են տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրը,և բազմամիլիարդանոց եվրոները ներդրվում են հենց Վրաստանում և Ադրբեջանում, որը չնայած տոտալիտար երկիր է ու բացարձակապես չի համապատասխանում եվրոպական երկրի որևէ չափանիշի, բայց հովանավորվում է Արևմուտքի կողմից, որովհետև ունի հարուստ ընդերք՝ նավթի ու գազի պաշարներ,ունի շատ կարևոր ստրատեգիական դիրք, որի տարածքով Աֆղանստանից դուրս են բերվում Արևմուտքի, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի զորքերը:
–Սերժ Սարգսյանը վերջին չորս տարիների ընթացքում սկսեց բանակցությունները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ՝ այդպիսով կոտրելով Ձեր նշած՝ ռուսամետ իշխանությունների տպավորությունը:
–Երեքուկես-չորս տարի բանակցելով եվրոպական կառույցների հետ՝ մենք հասանք նրան, որ եվրոպական կառույցները բազմամիլիոնանոց վարկեր տրամադրեցին Հայաստանի Հանրապետությանը, սկսեցին ծրագրեր իրականացնել, ինչպիսին էր «Հյուսիս-Հարավ»-ը: Բավականին մեծ քանակությամբ ծրագրեր իրականացրեցին պետական կառավարման ոլորտում, մեր չինովնիկները այդ գումարներով մեկնեցին Եվրոպա՝ վերապատրաստվելու, նոր դասընթացների և այլն, և այլն: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ դրա դիմաց մեր իշխանություններն էլ թույլ տվեցին, օրինակ՝ Նորվեգիայի արտգործնախարարությամբ հիմնվեն մի քանի ընդդիմադիր կայքեր: Չպետք է նաև ուրանամ, որ այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունեցանք քաղաքացիական պայքարի ոլորտում. մեր քաղաքացիական ակտիվիստները բավականին ակտիվացան: Բավականին ակտիվացան նաև հասարակական կազմակերպությունները: Սրանք պայմանավորված էին մեր իշխանությունների ու ԵՄ-ի միջև ընթացող բանակցություններով: Եթե ուշադիր եք, ապա նախկին Խորհրդային Միության հանրապետություններից շատերում ՀԿ-ների, քաղաքացիական ակտիվիստների ու անկախ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակվում է գործող իշխանությունների կողմից, մեզ մոտ դա չի եղել, որովհետև մենք ունեինք ԵՄ-ից և ԱՄՆ-ից մեծ գումարներ ստանալուհետաքրքրություն:
– Ձեր կարծիքով՝ արևմտամետ ուժերի բացը, որի մասին խոսվում է, ինչպե՞ս պետք է լրացնել:
–Մենք ընդհանրապես չպետք է ունենանք ոչ արևմտամետ, ոչ ռուսամետ ուժեր: Մեր սխալը հենց այդտեղ է: Մենք պետք է ունենանք հայամետ ուժեր, որոնք պետք է մտածեն ՀՀ ներկայիս վիճակի մասին, որը ծայրահեղ ծանր է: Պետք է մտածել, թե ինչպես պետք է լուծենք մեր տարածաշրջանային խնդիրները՝ սկսած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցից, վերջացրած հայ-թուրքական հարաբերություններով, ու լուծենք այդ խնդիրները հօգուտ հայերի: Մենք ուղղակիորեն կատաղեցրինք ռուսներին, որոնք ընդհանրապես տարածաշրջանում խելքին մոտ արտաքին քաղաքականություն վարելու ունակություն չունեն և երևի չեն էլ ուզում ունենալ: Նրանք վարումեն պահի թելադրանքով արտաքին քաղաքականություն, և մենք ստիպեցինք նրանց, որ այն ավելի կոպիտ ու բիրտ քայլերի միջոցով պարտադրի մեզ միանալ պուտինյան ծրագրին՝ ԵվրԱզԷՍ-ին, իսկ դրա մեջ մտնելու համար մեզ պարտադրեցին անդամակցել Մաքսային միությանը:
–Դուք նկարագրում եք այնպես, ինչպես պետք է լինի, բայց այդպես երբեք էլ չի եղել. կան ռուսամետ ուժեր և պետք է լինեն արևմտամետ ուժեր՝ հավասարակշռությունը պահելու համար:
–Դա սխալ է, որովհետև մեր ուժերը միշտ էլ բաժանվել են արևմտամետների ու ռուսամետների.հաշվի չեն առնում Առաջին հանրապետության դասերը, որ հենց նույն այդ արևմտամետ ուժերին դավաճանեց Արևմուտքը, իսկ ռուսամետ ուժերը հետագայում բացարձակ շնորհակալության չարժանացան ռուսների կողմից: Հայաստան մտցվեց Կարմիր բանակը, ու վերջում արեցին այն, ինչ պետք էր: Այսինքն՝ Հայաստանի միջոցով և Հայաստանի առք ու վաճառքով շատ լավ հարաբերությունների հասան Արևմուտքի և առավել ևս՝ Թուրքիայի հետ: Այնպես որ՝ մենք դասերը երբեք չպետք է մոռանանք և միշտ պետք է հիշենք, որ այդ արևմտամետ ու ռուսամետ ուժերը նախ և առաջ մտածում են Արևմուտքի ու Ռուսաստանի շահի մասին և հետո միայն՝ Հայաստանի մասին: Այնպես որ՝ ինձ համար այդ արևմտամետ ու ռուսամետ ուժերի առկայությունը ընդունելի չէ: Մենք պետք է վարենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որը ձեռնտու լինի ՀՀ-ին: Հիմա մենք ունենք ռազմավարական գործընկեր ու համագործակցում ենք Ռուսաստանի հետ, ուրեմն պետք է լինեն առանձին հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններ:
-Ինչպե՞ս հավասարակշռել :
–Ավելի շատ պետք է մտածել սեփական երկրի մասին ու վերջ տալ այդ ստրկամետ՝ արևմտամետ ու ռուսամետ տերմինոլոգիային: Մենք պետք է շատ զգույշ արտաքին քաղաքականություն վարենք այսբարդ տարածաշրջանում ու այս խառնակ ժամանակներում:











































