Այս հանգստյան օրերին Մյունխենի օբեր-բուրգոմիստր Քրիստիան Ուդեն բացել է գարեջրի տակառը՝ բացականչելով. O’zapft is!՝ «Խցանը հանված է»:
Հենց այս արարողակարգից է յուրաքանչյուր տարի սկսվում Օկտոբերֆեստը՝ աշխարհում խոշորագույն գարեջրի փառատոնը, որը Բավարիայի մայրաքաղաքում տեղի է ունենաում արդեն 180-րդ անգամ:
16 օրվա ընթացքում Բավարիայի մայրաքաղաքում կհեղվի հատուկ օկտոբերֆեստյան գարեջուր: Աղջիկները գարեջրի բաժակները ձեռքին կշրջեն մարդկանց բազմության մեջ:
Հասարակությանը «կշրջապատեն» կարուսելներ և այլ ատրակցիոններ:
Այս տարի գարեջրի գինը բարձրացել է 35 տոկոսով՝ հաղորդում է Bigpicture.ru-ն:









































