Տոկիոյում բնակվող շեֆ խոհարար Թամա-չանը արվեստի գործեր է ստեղծում: Գունավոր բրնձի և ջրիմուռի ներսում այլ բաղադրիչների գեղեցիկ համադրությամբ նա ստեղծում է իսկական պատկերներ: Թամա-չանը պատկերել է Էդվարդ Մունկի «Ճիչը» նկարը, նաև՝ այլ հետաքրքիր իրեր՝ օգտագործելով մի քանի սննդամթերք:
Բարդն այն է, որ նկարիչը չի կարող տեսնել նկարը՝ մինչև այն պատրաստ չլինի: Այսինքն՝ ձևավորման ընթացքում նկարիչը պետք է լցոնի այնպիսի գունավոր տարրեր, որպեսզի կտրելիս ստացվի մտածված պատկերը կամ դիմանկարը:
Իր «կտավներում» Թամա-չանն ավելի շատ սիրում է պատկերել հայտնի նկարների սյուժեները: Երբեմն նաև պատկերում է յուրօրինակ պատկերներ, օրինակ՝ երեխան մոր արգանդում:
Այս մասին հաղորդում է Bigpicture.ru կայքը:
























































