Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում կազմակերպությունը կանանց ստիպում է հագնել մուսուլմանական հագուստ: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Մասնավորապես, օրենքը վերաբերում է սիրիական գյուղերից մեկի աշակերտուհիներին, որտեղ տեղակայված է «Ալ-Քաիդա»-ի ստորաբաժանումը՝ «Իրաքի Իսլամական Հանրապետությունը»: Տարրական դասարանների աղջիկներին արգելել են դասերին ներկայանալ առանց մուսուլմանական զգեստի՝ աբայայի, ձեռնոցների և հիջաբի:
Տեղաբնակները նորամուծությանը բացասաբար են վերաբերվել: «Սիրիայի ժողովուրդը դուրս է եկել Բաշար Ասադի դեմ, քանի որ ձգտում է ազատության և բռնապետությունից ազատման, սակայն արդյունքում ճնշման մեկ ձևին փոխարինում է մյուսը»,- ասում են սիրիացիները:






































