Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ կառավարությունից հին արտեֆակտ է ստացել՝ ի նշան իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման: Այս մասին հաղորդում է Irna գործակալությունը:
Վաշինգտոնը Թեհրանին է վերադարձրել արծաթե գավաթը, որը 2003-ին առգրավվել է ամերիկյան մաքսատան կողմից՝ հնաոճ իրերի մաքսանենգությամբ զբաղվող մի իրանցուց:
Փորձագետների գնահատականներով՝ արծաթե գավաթը պատկանում է մ. թ. ա. 7-րդ դարին:










































