Saturday, 04 05 2024
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային

Եկամուտների հավաքագրման աճի տեմպերը նվազել են. ինչո՞վ է զբաղված պետեկամուտների կոմիտեն

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2017թ. առաջին կիսամյակի եկամուտների հավաքագրման տվյալները, որոնք կրկին մտահոգիչ տարրեր են պարունակում: Ու ինչպես առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշների դեպքում կար աճի տեմպերի նվազում, նույնն էլ եկամուտների հավաքագրման դեպքում է: Աճ կա, բայց տարվա սկզբին գրանցված ցուցանիշները նվազում են:

Եվ այսպես հունվար հունիս ամիսներին ՊԵԿ-ի կողմից եկամուտների հավաքագրումն աճել է 7․3 տոկոսով այն դեպքում, երբ նախորդ հինգ ամսվա ցուցանիշներով այդ աճը կազմել էր 8․4 տոկոս, եռամսյակի տվյալներով՝ 10․6 տոկոս: Աճի նվազում է արձանագրվել մի շարք հարկատեսակների՝ ԱԱՀ-ի, եկամտահարկի, հաստատագրված վճարների դեպքում: Իսկ արդեն շահութահարկի ու արտոնագրային վճարների դեպքում անցած տարվա առաջին վեց ամիսների համեմատ անգամ անկում է գրանցվել: Օրինակ՝ առաջին դեպքում այդ անկումը 5․6 տոկոս էր եղել: Իսկ այս ցուցանիշները նշանակում են, որ մեր տնտեսության մեջ ինչ-որ մտահոգիչ զարգացումներ կան: Սովորաբար եկամուտների հավաքագրումը ցածր է լինում տարեսկզբին, իսկ արդեն 5-6-րդ ամիսներից հետո որոշակի ակտիվություն է գրանցվում: Բայց այս անգամ մեզ մոտ հակառակն է ստացվել:

Մինչդեռ, յուրաքանչյուր հարկատեսակի հավաքագրման դաշտում տեղի ունեցած տեղաշարժը կամ ընդհանրապես եկամուտների հավաքագրման պատկերը տնտեսության մեջ, բիզնես միջավայրում ինչ-որ դրսևորման արտահայտությունն է: Տվյալ դեպքում եթե շահութահարկի հավաքագրման այդքան նվազում է արձանագրվել, դա կարող է նշանակել, որ ակտիվ գործող ընկերությունների շահույթն է նվազել, զրոյական դարձել կամ էլ նրանցից որոշները վնասով են աշխատում: Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանի խոսքերով՝ եթե, օրինակ, ԱԱՀ-ի աճի տեմպերն են ընկել, դա նշանակում է, որ խոշոր ընկերությունները դարձել են փոքր կամ միջին ընկերություններ, կամ իրենց գործունեության իրական ծավալները թաքցնում են և ՓՄՁ-ներին հատուկ շրջանառության հարկով են հարկվում:

Հարկատեսակներից եկամտահարկի աճի տեմպերը նվազել են մի քանի տոկոսով, եթե նախորդ հրապարակումներին արձանագրվել էր 4․2 կամ 3 տոկոս աճ, ապա կիսամյակային տվյալներով՝ այն ընդամենը 0․9 տոկոս էր: Գ. Մակարյանի մեկնաբանմամբ՝ այդ հարկատեսակի հավաքագրման նվազումն էլ կարող է նշանակել, որ ընկերությունները, օրինակ, աշխատողներ են կրճատել կամ աշխատավարձերի փոփոխություն կատարել: Կամ բավականին ստվերային աշխատուժ կա, և այն ստվերից դուրս բերելը բավականին դժվար է ստացվում: «Այս ամենի հետ միաժամանակ պետք է նշենք, որ բավականին ընկերություններ փակվել են, ու փակվելու միտումը դեռ չի դադարել: Ընկերություններ կան, որոնք սառեցնում են իրենց գործունեությունը կամ պարզապես լուծարվում են: Ճիշտ է, կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում՝ օրենքներ ընդունում, փորձում ստուգումները թափանցիկ դարձնել, ՓՄՁ-ների տեսանկյունից դեռ փակման իներցիայի մեջ ենք: Իմ գնահատմամբ՝ մեր տնտեսության մեջ այս տարի դեռ բացասական երևույթները պահպանվելու են: Առողջացման միտումները եկող տարի կարող են լինել»,- ասում է Գ. Մակարյանը:

Իսկ ինչ վերաբերում է տնտեսության ակտիվության կամ եկամուտների հավաքագրման աճի տեմպերի նվազմանը, ապա դրանք շարունակական միտում ունենալու դեպքում կարող են ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա: Տվյալ դեպքում հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն անդրադառնալով նախորդ տարիներին նպատակադրված տնտեսական 5-7 տոկոս աճի ապահովման ձախողմանը, ասել էր, որ այդ պատճառով էլ կառավարություններ են փոխվել: Եվ եթե վարչապետ Կ. Կարապետյանն ու նրա ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին չհաջողվի կանգնեցնել աճի տեմպերի նվազում, նույն ճակատագիրն էլ կարող է նրանց սպառնալ:

Վերջինիս ներկայացմամբ կա նաև մեկ այլ խնդիր՝ հարկերի սխալ կամ թերի հավաքագրումը: Երբ հարկերը ճիշտ են հավաքագրվում և յուրաքանչյուր հարկատեսակի գծով վիճակագրությունը ճիշտ է ներկայացվում, այդ տվյալների ուսումնասիրությունից և վերլուծությունից կարելի է հասկանալ, թե տնտեսության որ ճյուղում ինչ խնդիր կա: Արդյոք խնդիրը պետական կառույցների կարգավորումների մեջ է, թե տվյալ ընկերության կամ ընկերությունների սխալ ռազմավարության՝ ոչ որակյալ աշխատուժ կամ ոչ արդիական տեխնոլոգիաներ օգտագործելու մեջ է: Այս տեսանկյունից նա խնդրահարույց է համարում հարկային կամ այլ տեսչական ստուգումները, որոնց արդյունքում շատ հաճախ սխալ տվյալներ են ներկայացվում: Օրինակ՝ նա մեծ խնդիր է համարում այն երևույթը, որ հարկային տեսուչների կողմից դեռևս պահպանվում է ընկերություններում տուգանքի ուռճացված չափ արձանագրելու ավանդույթը: «Երբեմն չափազանց մեծ ակտեր են գրում՝ կարծես թե փորձ են անում, որ եթե գործատուն չի բողոքում, այդ գումարը վերցնեն: Այդ մասին ես դեռ խոսելու եմ: Քանի որ տեսուչների մի մասը փոխվել են, մի մասն էլ կաշառք չի կարողանում վերցնել, իրենց ներքին զայրույթն ակտեր գրելով են հանում: Իսկ նման ակտերից իրենք պարգևատրումներ են ունենում: Որպեսզի աշխատավարձի պակասը կաշառքով չլրացվի, ակտեր են գրում, որ պարգևատրումներ ստանան»,- դժգոհում է մեր զրուցակիցը:

Գ. Մակարյանի ներկայացմամբ՝ եթե ակտերն իրական թվերով կազմվեն, կամ ընկերությունների գործունեության վիճակագրությունը ճիշտ թվերով ներկայացվեն, տնտեսական վերլուծության արդյունքում ավելի բացահայտ կդառնա, թե, ասենք, որքան ԱԱՀ պետք է հավաքագրվի, որքան արտադրանք է թողարկվել կամ որոնք են իրական խնդիրները և այդ ուղղությամբ ինչ աշխատանք պետք է տարվի: Բայց երբ տվյալներն ի սկզբանե ճիշտ չեն ներկայացվում, ապա տնտեսության մեջ առկա խնդիրները ճիշտ չեն ախտորոշվում: «Եվ այնպես չէ, որ միայն ԱՎԾ-ն է աղավաղում տվյալները, նման ստուգումների միջոցով էլ աղավաղված թվեր են ներկայացվում: Տնտեսությունը, բիզնեսն էլ կենդանի օրգանիզմ է, և նրա խնդիրները պետք է ճիշտ ախտորոշվի: Բայց մենք ի սկզբանե ախտորոշման աղավաղված տվյալներ ենք ներկայացնում, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող իմանալ մեր տնտեսության իրական պատկերը»,- ասում է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում