Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության նախարարները հրաժարական են տվել և լքել կոալիցիոն կառավարությունը: Այս մասին հաղորդում է France 24-ը:
Համապատասխան հայտարարությունը շաբաթ օրն արել է Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն, ով նաև կուսակցության քաղաքական քարտուղարն է:
Ավելի վաղ Բեռլուսկոնին իր կուսակցության նախարարներին կոչ էր արել բողոք ներկայացնել ընդդեմ Իտալիայի ներկայիս վարչապետ Էնրիկո Լետայի:









































