Չեռնոգորիան հույս ունի շուտափույթ կերպով ՆԱՏՕ մտնել և դրա համար իրականացնում է անհրաժեշտ բարեփոխումները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նիստի ժամանակ ելույթը:
«Մենք հակված ենք եվրատլանտյան ինտեգրմանը: Համարելով, որ առաջիկայում մենք ՆԱՏՕ-ի անդամ կդառնանք, մենք աշխատում ենք «ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրի» վրա և բարեփոխումներ ենք իրականացնում»,- ասել է Ջուկանովիչը: Նրա խոսքերով՝ երկրի հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելը կնպաստի Բալկանյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:
Չեռնոգորիայի վարչապետը ՆԱՏՕ-ին ինտեգրումը՝ Եվրամիությունն ինտեգրվելու հետ մեկտեղ, համարել է առաջնային երկրի արտաքին քաղաքականության համար:










































