ԱՄՆ Սալեմ քաղաքում մի քանի սուպերմարկետների հաճախորդներ հաճելիորեն զարմացել են՝ իրենց գնումների մեջ գտնելով 100 դոլարանոցներ: Խանութների աշխատակազմում նշում են, որ իրենք կապ չունեն դրա հետ:

Անհայտ մարդը, որին ամերիկացիները Բարի սամարացի են անվանել գումարը դրել է ձվերի, մոմերի, թխվածքի և պաղպաղակի համար նախատեսված տոպրակներում: Այս մասին գրում է Today News-ը:

Բարի սամարացու ով լինելը մինչև օրս գաղտնիք է, քանի որ սուպերմարկետի աշխատակիցները վտահեցնում են, որ չգիտեն, թե ինչպես է գումարը հայտնվել տոպրակներում:

Քաղաքի բնակիչները նշում են, որ բարեգործության միջոցով ստացված գումարներն օգնել են իրենց իրականացնել որոշ ծրագրեր:

Անհայտ մարդու գործողություններն այլ ամերիկացիների ևս ոգեշնչել են նման գործողություններ իրականացնելու:










































