«Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը այս տարի կանցկացվի Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նոյեմբերի 30-ին։ Հայաստանից մրցույթին կմասնակցի 14-ամյա Մոնիկա Ավանեսյանը: Բեմում նրա հետ ելույթ կունենան «Վիվատ» պարային համույթն ու Փոքր թատրոնի սաները:
Նշենք, որ այս տարի մրցանակային համարվելու են 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները:








































