Wednesday, 17 06 2026
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ

Միայնակ «ծռությունը» դատապարտված է

«Սասնա ծռեր» խմբի անդամներից միայն Վարդան Գերավետյանն է հացադուլ հայտարարել: Այդ մասին տեղեկացրել են ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հացադուլը պայքարի ծայրահեղ միջոց է, որին կալանավորը դիմում է լսելի դառնալու, իր խնդիրը հանրայնացնելու համար: «Սասնա ծռերի» գործն առավել քան հանրայնացված է, ընդ որում` սա այն դեպքերից է, որ հանրությանը կողմնորոշելու խնդիր չկա, որովհետև ՊՊԾ գնդի դեպքը չեզոք վերաբերմունք չի ենթադրում. մարդիկ կամ այդ իրադարձությունն ողջունում են` «ծռերին» համարելով հերոսներ, կամ դատապարտում են, եթե նույնիսկ խմբի անդամներին չեն ուզում ահաբեկիչ համարել` իշխանության ջրաղացին ջուր չլցնելու համար:

Երբ Ժիրայր Սէֆիլյանը կոչ է անում պաշարել դատարանի շենքը և, ըստ էության, ազատագրել պատանդներին, կամ Վարուժան Ավետիսյանը հորդորում է զինված ապստամբել, պետք է ենթադրել, որ նրանք ոչ թե հասարակությանը կողմնորոշելու, այլ իրենց կողմնակիցներին մոբիլիզացնելու խնդիր են լուծում: Ժիրայրը կամ Վարուժանը «ծռերի» կողմնակիցների համար ֆետիշացված, խորհրդանշական, հավաքական կերպարներ են և նրանց կոչերն ազդեցիկ են նույնիսկ առանց մյուս «ծռերի» կոլեկտիվ համերաշխության: Այլ խնդիր է, որ անազատության մեջ լինելով` նրանք գուցե օբյեկտիվորեն կտրված են իրականությունից և չեն պատկերացնում, որ իրենց աջակցում է ոչ թե հասարակությունը, այլ դրա առավել լումպենացված հատվածը, որը ժամանակին ծափահարում էր, երբ Արշակ Սադոյանը խոսում էր «մազութ լափելու» մասին: Եթե այդ շերտն անգամ տրվի Սէֆիլյանի ու Ավետիսյանի հորդորներին, ընդամենը մի քանիսով ավելանալու է կալանավորների թիվը ու խստացվելու են Ժիրայրի հւ Վարուժանի մեղադրանքները: Սա է օբյեկտիվ իրականությունը, եթե նույնիսկ մոլեռանդ «ծռապաշտները» սոցցանցերում տողերիս հեղինակին համարեն Սերժ Սարգսյանի գործակալ:

Վարդան Գերավետյանը, հավանաբար, հացադուլ է հայտարարել անճարությունից, որովհետև չի տեսնում հանրային լուրջ աջակցություն և դա ուզում է ապահովել ինքնազոհ քայլով: Բայց եթե գործ ունենք խմբի հետ, ապա մեկի ընդվզումն ոչ միայն անարդյունավետ է, այլ նույնիսկ կարող է տպավորություն ստեղծել, որ «ծռերը» միակամ չեն, մանավանդ, որ Վարդան Գերավետյանը խարիզմատիկ կերպար չէ:

«Մարտի1»-ի գործով կալանավորվածները խմբակային էին դիմում հացադուլի և կարողանում էին մոտիվացնել իրենց քայլն անգամ այն պարագայում, երբ ռեժիմն ավելի ռեպրեսիվ էր և չկային սոցցանցերն իրենց ազդեցությամբ: Այնուամենայնիվ, «Մարտի 1»-ի գործով կալանավորվածներն որոշակիորեն իրավիճակ էին փոխում, որովհետև հանդես էին գալիս միասնական և հստակ քաղաքական ուղերձներով, մի բան, որ չեն անում «ծռերը», ինչի հետևանքը նրանց համակիրների շարքերի նոսրացումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում