Wednesday, 24 06 2026
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում

Թումանյան համայնքում ներկայացվել են համայնքի տնտեսական զարգացմանը միտված մեթոդները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության  տեղական ինքնակառավարման վարչության  պետ Աշոտ Գիլոյանը և  Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության (ԳՄՀԸ) ծրագրի համակարգող Արման  Քեշիշյանը հուլիսի 25-27-ը ներկա են գտնվել Լոռու մարզի Թումանյան համայնքում կայացած  ԳՄՀԸ  «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի «Տեղական տնտեսական զարգացման» բաղադրիչով իրականացվող՝ «Ծրագրային առաջարկների ձևակերպման և լրացուցիչ միջոցների հայթայթման կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստման դասընթացին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դասընթացի ժամանակ վերհանվել են համայնքի մրցակցային առավելությունները, ռեսուրսային բազան, ձևավորվել է տնտեսական զարգացման տեսլականը և դրա կապը հնգամյա սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և տարեկան աշխատանքային պլանի հետ:

Աշոտ Գիլոյանը ներկայացրել է  ծրագրի կարևորությունը համայնքային զարգացման համար՝ ՀՀ կառավարության գերակայությունների շրջանակներում և ակնկալվող արդյունքները: Ներկայացվել են նաև մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում հանրային, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցությունը՝ ի շահ համայնքի տնտեսական զարգացման:

Ա. Քեշիշյանն էլ ներկայացրել է ծրագրի նախապատմությունը, նպատակներն ու խնդիրները և համայնքային զարգացման համար տնտեսական զարգացման կարևորությունը:  Խոսվել է ծրագրի կառուցման մեթոդների,  Թումանյան համայնքում դրանց կիրառելիության մասին, տրվել է տեղեկատվություն ֆինանսական հնարավոր աղբյուրների վերաբերյալ:

Նշյալ  դասընթացն իրականացվում է ԳՄՀԸ և ՀՀ ՏԿԶՆ տարեկան գործողությունների պլանի համաձայն, որի բաղադրիչներից մեկը տեղական տնտեսական զարգացումն է: Հիշեքնենք, որ ԳՄՀԸ  ֆինանսական և մեթոդաբանական աջակցությամբ ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը մշակել է «Համայնքների տնտեսական զարգացման ուղեցույցը»:

Այս միջոցառումն արդեն երրորդն է: Նախկինում դասընթացն անցկացվել է Վայք, Զառիթափ (հուլիսի11-13-ին), Գորիս, Տեղ և Տաթև (հուլիսի 17-19-ին) համայնքներում: Հաջորդ դասընթացը պլանավորված է Ջերմուկ և Գորայք խոշորացված համայնքների համար՝ Ջերմուկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում