Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինո փողոցի 1-ին փակուղու վերջնամասում` ավտոտնակների մոտակայքում, տե¬ղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ռ.Ղ.-ին պատկանող «ԲՄՎ» մակ-նիիշի 02MM099 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ավտոտնակի պատին, ինչից վարորդ՝ 1973թ. ծնված Ռ.Ղ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել՝ Դի¬լի¬ջան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն բավարար: