Saturday, 08 06 2024
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից

Ռուսաստանն ուզում է հասնել ամուր խաղաղության Անդրկովկասում. Ալեքսեյ Մարտինով

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խնդիրը շարունակում է մնալ ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական բարձր մակարդակով բանակցությունների օրակարգի գլխավոր հարցերից մեկը, քանի դեռ այն չի լուծվել: Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը համոզված է, որ Ռուսաստանը մեծապես շահագրգռված է կոնֆլիկտի կարգավորմամբ և միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար:

Քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե չի բացառում, որ Սոչիում հուլիսի 21-ին կայացած Պուտին-Ալիև հանդիպումը կապված է եղել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոր հանդիպման կազմակերպչական աշխատանքների հետ:

«Ռուսաստանն ուզում է հասնել ամուր և կայուն խաղաղության Անդրկովկասի տարածաշրջանում»,- ավելացրեց Ալեքսեյ Մարտինովը:

Պուտինի և Ալիևի հանդիպումը, ռուս փորձագետի խոսքերով, պլանային է եղել: Ռուսաստանի նախագահը նման հանդիպումներ է ունենում աշխարհի տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում ԱՊՀ երկրների ղեկավարների հետ:

«Այս հանդիպումը պլանային բնույթ ուներ: Այն ծրագրված էր վաղուց, և այս հանդիպման ընթացքում երևելի կամ արտառոց որևէ բան, իմ կարծիքով, չի եղել: Այլ հարց է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ Ռուսաստանի նախագահի բանակցությունների ավանդական հարցերից մեկը շարունակում է մնալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը: Բնականաբար, այս հարցը ևս քննարկվել է: Մենք գիտենք, որ վերջերս շփման գծում կրկին որոշ սրացումներ են եղել, և, իհարկե, այս խնդիրը քննարկվել է: Այն մտահոգում է Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը, իմ կարծիքով, հանդիսանում է խաղաղության երաշխավորը Անդրկովկասում, ինչն էլ, ըստ էության, տեղի է ունենում Ռուսաստանի ներկայության շնորհիվ»,- մեկնաբանեց Ալեքսեյ Մարտինովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում