Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հերքել է տեղի ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ ինքն ու իր ընտանիքը չեն սիրում Լարի անունով կատվին, որն ապրում է վարչապետի նստավայրում՝ Դաունինգ փողոցի 10 հասցեում: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Նրա խոսքով՝ «Լարին լավ կատու է»:
Նստավայրում 2011 թվականին հայտնված Լարին ընդամենը մեկ մուկ է որսացել, այդ իսկ պատճառով 2012 թվականից նրա պարտականությունները կատարում է Ֆրեյա անունով կատուն: Միևնույն ժամանակ Լարին շարունակում է բնակվել Դաունինգ սթրիթում:








































