Սպասումը, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի հանրապետության Անկախության տոնի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի, կարծես, չիրականացավ:
«168 ժամ» պարբերականի փոխանցմամբ, համաներմանը հատկապես սպասում են ՔԿՀ-ում գտնվող փոքր պատժաչափերով կալանավորներն ու նրանց ընտանիքի անդամները: ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները վստահեցնում են, որ համաներում անպայման լինելու է, և այն սպասվում է հոկտեմբերի կեսերին: Համաներման օրը գաղտնի է պահվում, բայց ենթադրվում է, որ համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկը խորհրդարան կբերվի հաջորդ քառօրյային»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրվա համարում:









































