Սիրիայի հարցով երկրորդ միջազգային համաժողովի անցկացումը ծրագրված է նոյեմբերի կեսին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անվտանգության խորհրդում:
«Մենք նպատակադրվել ենք նոյեմբերի կեսին անցկացնել համաժողովը: Բրահիմին կսկսի բոլոր անհրաժեշտ նախապատրաստությունները՝ համոզված լինելու (Ժնև 2-ի) հաջողության մեջ»,- ասել է Պան Գի Մունը:
Նա հիշեցրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստակամություն էր հայտնել պատվիրակություն ուղարկել Ժնև: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ համագործակցության պատրաստակամություն է հայտնել նաև Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան:









































