«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ շատերը կհիշեն, որ այս տարվա մարտին ԵՄ-ն 1 մլն եվրո էր տրամադրել ՀՀ-ում արտագաղթը կանխելու համար: Այդ նպատակով համապատասխան պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միջազգային կազմակերպության հետ: Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»-ը փորձել է ճշտել, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո արդյոք կշարունակվի այս ծրագիրը, և ԵՄ-ն արդյոք կֆինանսավորի: Պարզվեց՝ ծրագրի իրականացման ժամկետն ավարտվել է, հետևաբար ավարտվել է նաև այդ ֆինանսավորումը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































