Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հարձակում է կատարվել Իսրայելի դեսպանատան վրա։ Այս մասին հայտնում է ВВС-ն։
Դեսպանատան հարակից բոլոր փողոցները շղթայվել են։ Տեղի ունեցածի վերաբերալ պաշտոնական տեղեկություն չկա, սակայն տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին, հայտնում են մեկ սպանվածի, ով ենթադրաբար հորդանանցի է, և մեկ տուժած իսրայելցու մասին։
Հաղորդվում է, որ դեսպանատան մոտ տեղի է ունեցել անվտանգության շղթայի ճեղքման փորձ, ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել դրա տարածքում։
Հուլիսի 21-ին հազարավոր հորդանանցիներ իրենց բողոքն են արտահայտել Ամմանում՝ ընդդեմ Իսրայելի կողմից Տաճարի լեռան մուտքի մոտ մետաղորսիչների տեղակայման։ Այն սրբավայր է հանդիսանում ինչպես մուսուլմանների, այնպես էլ հրեաների համար։
Իսրայելի և Պաղեստինի միջև անվտանգության նոր միջոցառումների պատճառով հակամարտության սրումը վերաճել է բռնության, ինչի արդյունքում արդեն 6 մարդ է զոհվել։













































