Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Թուրքերի համար սպառնալիք հանդիսացող թիվ մեկ երկիրը ԱՄՆ-ն է. հարցում

Թուրքիայի «Kadir Has» համալսարանի նախաձեռնությամբ 2017թ. հունիս ամսվա ընթացքում երկրի 26 նահանգներում երկրի արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերի վերաբերյալ սոցհարցում է անցկացվել:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ նշյալ հարցման հիման վրա էլ կազմվել է համալսարանի ամենամյա զեկույցը՝ արտաքին քաղաքականության շուրջ բնակչության տեսակետի մասին: Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը։

Այսպիսով հարցվածների 44 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը երկրի ներսում ծավալվող ահաբեկչության դեմ պայքարն է, 24.6 տոկոսը համարում է, որ երկրի ամենակարևոր խնդիրը Սիրիայի հետ կապված իրավիճակն է: Իսկ 8 տոկոսը կարծում է, որ գլխավոր խնդիրը Իսրայելի հետ հարաբերություններն են: 6.5 տոկոսի համար էլ կարևորը Եվրամիության հետ հարաբերություններն են, որոնք այժմ լավ ժամանակաշրջան չեն ապրում:

ԱՄՆ-ի հետ հարաբերություններին կարևորություն են տվել հարցվածների ընդամենը 4.1 տոկոսը:

Այն հարցին, թե Թուրքիայում ով պետք է կարևոր որոշումներ կայացնի արտաքին քաղաքականութունում, 69.2 տոկոսը պատասխանել է ՝ նախագահը, 37.3 տոկոսը՝ արտաքին գործերի նախարարությունը , իսկ 24.3 տոկոսը՝ նախապատվությունը այդ հարցում տվել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբին:

Հարցման ժամանակ փորձել են իմանալ նաև թե Թուրքիայի քաղաքացիները որ երկրներին են իրենց բարեկամ համարում։

71.3 տոկոսը նշել է, որ Թուրքիայի բարեկամ երկիրը Ադրբեջանն է, 22 տոկոսը՝ իրենց պատասխաններում մատնանշել են Պակիստանը 1.9 տոկոսը՝ Կատարը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը:

Հարցման մասնակիցները նաև նշել են, թե որոնք այն երկրները, որոնք սպառնալիք են հանդիսանում Թուրքիայի համար: Այդ հարցում առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում է Իսրայելը, այնուհետև ԵՄ երկրները և վերջում Ռուսաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում