«Մենք այստեղի բնակիչ ենք, միշտ այստեղ կանգնած ենք, այսպիսի ակցիաները գաղտնի անցկացնել չեն կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանի աջակիցներից մեկը, ով հավաստիացրեց, թե բնակվում է «Փակ շուկայի» հարակից տարածքում: «Մենք հոգնել ենք այս հասարակական կազմակերպությունից, որ վարձատրվում, գալիս մեյմունություն են անում ու գնում»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե նրանց կարծիքով էլ Ս․ Ալեքսանյանի աջակիցներն են վարձատրվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, մենք վարձատրվում ենք նրանով, որ իմ թոռը հանգիստ կգնա-կգա՝ ոչ մի քար չի ընկնի գլխին: Դա իսկապես վարձատրություն է, և ես շատ շնորհակալ եմ»:
Ալեքսանյանի կողմնակիցը հավաստիացրեց, թե Սամվել Ալեքսանյանը մեծ գործ է արել, մաքրել է շուկան խոլերայից: Մեր զրուցակցի պնդմամբ՝ «շուկայի վրա նույնիսկ ծառ էր աճել»:
Հարցին, թե փաստորեն մշակույթի նախարարությունն ու քաղաքապետարանը սխա՞լ են, երբ ասում են «Փակ շուկայում» ապօրինի շինարարություն է իրականացվել, նա պատասխանեց․ «Մենք գտնում ենք ճիշտը Սամվել Ալեքսանյանն է, որովհետև նա, աշխատատեղեր ստեղծելով, նպաստեց, որ մարդիկ Հայաստանից չգնան»:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում:








































