Ֆիննական Nokia ընկերությունը կրկին ծաղրել է Apple-ին: Ubergizmo-ի փոխանցմամբ՝ հերթական կատակի համար առիթ է հանդիսացել Apple Maps քարտեզագրական ծառայությունում հայտնված սխալը, որի պատճառով Ալյասկայում վարորդները մոլորվել ու հայտնվել են «Ֆերբենքս» միջազգային օդանավակայանի ուղևորների համար նախատեսված ուղու վրա:
Օդանավակայանի աշխատակիցները փակել են մուտքն ու բողոք ուղարկել Apple-ին: Չորեքշաբթի ընկերությունը ժամանակավոր ուղղում է թողարկել:
Nokia-ն բրիտանական Twitter-ում հրապարակել է Nokia Here նավիգացիոն հավելվածով Lumia սմարթֆոնի լուսանկարը, որում ցուցադրված են օդանավակայանի՝ ուղևորների համար նախատեսված տերմինալի մուտքի ճիշտ ցուցումները:









































