«ՀԱԿ-ի և իշխանությունների միջև սկսված այս գործընթացները տեղավորվում են մեկ մտքի մեջ. դա աստվածաշնչյան հետևյալ իմաստնությունն է. տունը, որտեղ չկա միասնություն, կանգուն մնալ չի կարող»,- կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա գնահատմամբ, թե՛ ՀՀ առաջին նախագահի և թե՛ իշխանությունների քայլերն ամբողջությամբ տեղավորվում են այս իմաստնության մեջ: Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե հիմա իշխանությունները ՀԱԿ-ին ավելի կառուցողական, ընդունելի և հասկանալի քաղաքական ուժ են համարում՝ Արտակ Դավթյանը նշեց. «Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որդեգրում իր պայքարի ձևերը, և եթե դա ամբողջովին տեղավորվում է գործող իրավական դաշտում, ցանկացած անձի և քաղաքական ուժի համար դա ընդունելի կլինի»:









































