Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Տնտեսության եռագլուխ հրեշը

Միասնական քննչական կառույցը, որ Սերժ Սարգսյանի համար ստեղծելու է Աղվան Հովսեփյանը, իր մեջ ներառելու է տարբեր գերատեսչություններում, այդ թվում և ՊԵԿ-ում առկա քննչական լիազորությունները: Այսինքն՝ Պետական եկամուտների կոմիտեն զրկվում է գործարար աշխարհի հանդեպ իր մամլիչ գործիքներից կարևորագույններից մեկից: ՊԵԿ-ի քննչական մարմինը այդ կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի «աքցաններից» մեկն էր, որով նա լուծում էր իր հարցերը: Ըստ էության, Միասնական քննչական ծառայության ստեղծումը Գագիկ Խաչատրյանին զրկում է այդ գործիքից:

Այս իրողությունը կարող է ֆունդամենտալ նշանակություն ունենալ Հայաստանում առկա իրավիճակի համար: Այստեղ, իհարկե, հարց է ծագում՝ իսկ արդյոք Սերժ Սարգսյանը չէ՞ր կարող Գագիկ Խաչատրյանից ուղղակի պահանջել քննչական գործիքը կիրառել կա՛մ ըստ օրենքի, ոչ թե ըստ կամայականության, կա՛մ էլ ընդհանրապես չկիրառել: Պատասխանը երևի այն է, որ Սերժ Սարգսյանը պարզապես չի վստահում Գագիկ Խաչատրյանին:

Ընդհանրապես Միասնական քննչականի ստեղծումը ընդհանուր առմամբ հուշում է իշխանական օղակների հանդեպ Սերժ Սարգսյանի անվստահության մասին, ինչն էլ նրան ստիպում է կենտրոնացնել կարևոր ռեսուրսները: Մասնավորապես, դա վերաբերում է, բնականաբար, նաև Գագիկ Խաչատրյանին:

Այստեղ առաջանում է երկրորդ հարցը՝ այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի փոխում նրան: Սա ավելի բարդ խնդիր է, քանի որ ՊԵԿ-ում իրականում խաչվում են ողջ համակարգի շահերը, ըստ որում՝ կենսական շահերը, նույնիսկ ավելի կենսական, քան, օրինակ, պաշտպանական բնագավառում: Որովետև ՊԵԿ-ը կապիտալի վերահսկողության օղակներից մեկն է, և այստեղ իշխանական թևերը կենաց ու մահու կռիվ կտան օղակի ղեկավարի պաշտոնի համար:

Գագիկ Խաչատրյանը այս տեսանկյունից հիմնականում բոլորի համար ընդունելի ֆիգուր է, և Սերժ Սարգսյանին դժվար կլինի գտնել նոր այդպիսի մեկին, և կլինի նաև անիմաստ. եթե միևնույն է՝ նա չի կարողանալու լիարժեք վերահսկողություն հաստատել, էլ ինչո՞ւ փոխել Խաչատրյանին: Եվ կտրուկ քայլերի փոխարեն՝ Սերժ Սարգսյանը, ըստ էության, գնում է շրջանցիկ ճանապարհով և ՊԵԿ-ին պարզապես զրկում է մամլիչ գործիքներից մեկից:

Սա իր ազդեցությունը կունենա տնտեսության վրա: Խոսքը բնավ այն մասին չէ, որ տնտեսությունը մեկ օրում կձերբազատվի հարկային տեռորից: Իրականում Սերժ Սարգսյանը նման խնդիր չի էլ ուզում լուծել: Նա պարզապես նվազեցնում է անվստահելիների մանևրի դաշտը: Բայց սա անուղղակիորեն կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ, որովհետև եթե Գագիկ Խաչատրյանի ուժային լծակները մեկով նվազում են, դա արդեն իսկ դրական կլինի գործարար միջավայրի համար՝ թեկուզ կարճաժամկետ հոգեբանական տեսանկյունից:

Խաչատրյանի անունն ու բիզնես-ներկայությունը հայաստանյան տնտեսության մեջ ուղղակի եռագլուխ հրեշի էֆեկտ են թողնում հատկապես փոքր ու միջին գործարարների համար. խոշորների մեծ մասի հետ Խաչատրյանը վաղուց պայմանավորվել է տնտեսության բաժանման հարցում: Հետևաբար նրան կարևոր լծակներից զրկելը կարող է առնվազն հոգեբանական լիցքեր հաղորդել տնտեսության փոքր ու միջին հատվածին:

Եթե Հայաստանում իշխանություններն իսկապես մտածում են բիզնես-միջավայրի բարելավման մասին, սակայն համակարգը դիմադրում է, և իրենք կարիք ունեն հասարակական աջակցության, ապա հոգեբանական այդ պահը նրանք կարող են որոշակիորեն օգտագործել ոլորտում ավելի ֆունդամենտալ քայլերի համար:

Սակայն սա, իհարկե, մշտապես ամենացավոտ հարցն է՝ իշխանությունների անկեղծությունը: Համենայնդեպս, մինչև այսօր եղել են մի քանի նման շրջանցիկ քայլեր, որոնք թեկուզ կարճ ժամանակում ստեղծել են հետագա ավելի խորքային քայլերի որոշակի դրական ֆոն, սակայն իշխանությունները բաց են թողել միանգամայն անթարթ հայացքով:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում