Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն այս գիշեր հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց (ԿԿՀ): Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով բժշկական շրջանակներում իր աղբյուրներին: Ավելի վաղ այս մասին տեղեկացրել էր Life News կայքը:
«Լուժկովը հոսպիտալացվել է հինգշաբթի գիշերը, քանի որ ցավեր է ունեցել երիկամների շրջանում»,- ասել են գործակալությանը: Լուժկովն իրեն վատ է զգացել գոլֆ խաղալիս: Նույն աղբյուրի համաձայն, Լուժկովի առողջական վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ 18 տարի Մոսկվայի քաղաքապետ աշխատելուց հետո 2010 թ. սեպտեմբերի 28-ին Յուրի Լուժկովը պաշտոնանկ արվեց նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից «վստահությունը կորցնելու» համար:











































