Սուդանում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ հակակառավարական ելույթների երեք օրերի ընթացքում զոհվել է առնվազն 140 մարդ: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ չհստակեցնելով, թե ընդդիմության ներկայացուցիչներից ով է ներկայացրել այս տեղեկատվությունը:
Պաշտոնական տվյալներով՝ անկարգությունների հետևանքով երկրում երեք օրվա ընթացքում զոհվել է 29 մարդ:
Հինգշաբթի Սուդանում վերականգնվել է համացանցին հասանելիությունը, որը դեռս չպարզված պատճառներով գրեթե խափանվել էր չորեքշաբթի:
Սուդանում հակակառավարական ցույցերը սկսվել են երկուշաբթի: Բողոքի պատճառը վառելիքի գնի կտրուկ աճն է: Տնտեսական պահանջներին աստիճանաբար ավելանում են քաղաքական պահանջներ:









































