Սեպտեմբերի 22-ին ոստիկանություն էր ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժի գերեզմանների մոտ տեսել է կողոպտված երկու մարդու:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ սույն հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 ամյա Էդգար Վարագյանը, որը աշխատում է ՀՀ ոստիկանությունում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը արդեն հայտնաբերել է գողոնի մի մասը՝ «Սոնի» պլազմային հեռուստացույցը, որը ներկված է եղել այլ գույնով:
Չնայած այդ հանգամանքին ոստիկանության աշխատակիցը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության, ոստիկանության սերժանտը կասկածվում է Երևանի մի բնակչուհու տանից գողություն կատարելու և նրան բռնաբարելու մեջ:










































