Հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանի կողմից հիմնված Tracinda Corp ներդրումային ընկերությունը, համաձայն նրա կտակի, աստիճանաբար լքում է Լաս Վեգասը, որը նրան միլիարդատեր էր դարձրել։ Նա իր կտակում պատվիրել էր 4 մլրդ դոլարի հասնող իր ունեցվածքի մեծ մասն ուղղել բարեգործությանը։ Tracinda Corp ընկերությունն անվանակոչվել է միլիարդատիրոջ դստրերի՝ Թրեյսիի ու Լինդայի պատվին։
Արդեն վաճառվել է Քրքորյանի մասնաբաժինը MGM Resorts ընկերությունում։ Քրքորյանի կողմից հիմնված Tracinda Corp -ը վաճառել է նաև իր վիթխարի պենտհաուսը Mandarin Oriental հյուրանոցային խմբում։ Այն գնվել էր 2010 թվականին 3․6 մլն դոլարով, բայց հունիսի 22-ին վաճառվել է ընդամենը 2 միլիոնով՝ հայտնում է casino.org կայքը։
Քրքորյանը մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, 98 տարեկանում։









































