Թվային ՏՏ հսկա Google-ն այսօր նշում է 15-ամյակը: 1998 թվականի հենց այս օրն է ստեղծվել ընկերությունը, որը դարձել է համացանցային որոնման առաջատար և տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն նորարարներից մեկը:
Google-ի տոնական դուդլում հայտնվել են 6 գունավոր տառեր, որոնք միասին կազմում են Google բառը: Նրանք միասին խաղում են ԱՄՆ-ում ծննդյան տոներին մեծ ժողովրդականություն վայելող խաղը:
Կապված աչքով տառերը փայտի օգնությամբ հարվածում են ճոճվող աստղիկին, դրա միջից կոնֆետներ թափում: Օգտատերերը կարող են նույնպես մասնակցել՝ օգնելով նրանց տոնական երաժշտության ներքո առավել շատ կոնֆետներ հավաքել:









































