Հուլիսի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի Վանաձորի հատվածի թունելի սկզբնամասում Mercedes մակնիշի 99 RF 899 համարանիշի ավտեմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով, որոնցից մեկին ավտեմեքնայից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
















































