Sunday, 05 07 2026
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հարցեր, որ առաջացնում է Բակո Սահակյանի երրորդ ժամկետը

Եվ այսպես, Արցախի խորհրդարանը քիչ առաջ 28 ձայնով Արցախի նախագահ ընտրեց Բակո Սահակյանին, որը գործող նախագահն է և ավարտում էր իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Արցախում պետք է տեղի ունենար նախագահի ընտրություն, և Բակո Սահակյանն իրավունք չուներ մասնակցելու դրան, սակայն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախյան օրակարգում հայտնվեց սահմանադրական փոփոխությունների հարցը, որպեսզի կառավարման արդյունավետության համար ներդրվի ուժեղ նախագահական ինստիտուտ: Տեղի ունեցավ հանրաքվե, և 2017 թվականի նախագահի ընտրությունը փաստորեն չեղարկվեց, քանի որ մինչև 2020 թվականը սահմանվեց անցումային փուլ՝ ներկայիս մոդելից ուժեղ նախագահական մոդել, մինչ կավարտվի ներկայիս կիսանախագահական մոդելով խորհրդարանի գործունեության հնգամյա ժամկետը: Եվ մինչ այդ անցումային նախագահին ընտրելու էր խորհրդարանը, ինչն էլ հանում էր Բակո Սահակյանի սահմանափակումը, և նա վերընտրվեց նախագահ:

Առաջինը, որ այդ կապակցությամբ հայտնվել է հանրային հարցադրումների շարքում, դա այն է, որ դրանով փաստորեն խախտվում է ժողովրդավարության կարևոր սկզբունքներից մեկը, որ կիրառվում է առաջադեմ ժողովրդավարական պետություններում, և որոնց ընտանիքի մաս լինելու հավակնություն է ներկայացնում նաև Արցախը, նաև որպես առավելություն խանական Ադրբեջանի նկատմամբ: Եվ այդ առավելությունն այսպիսով կարող է հայտնվել լրջագույն ռիսկի տակ: Եվ տեսականում դա արդեն այդպես է, ինչը նշանակում է, որ գործնականում Արցախն այդ ռիսկը չեզոքացնելու համար թերևս պետք է «փոխհատուցի» Բակո Սահակյանի երրորդ ժամկետը ժողովրդավարական պետական և հանրային մշակույթի, համակեցության, ինստիտուտների զարգացման ուղղությամբ շոշափելի քայլերով:

Դա Արցախի ռազմաքաղաքական անվտանգության կարևորագույն գրավականն է, որի բացթողումը կարող է բերել ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլ նաև ռազմական հետևանքների: Այդ իմաստով Բակո Սահակյանն առաջիկա երեք տարվա ընթացքում գործնականում հայտնվում է առավել ուժեղ պատասխանատվության տակ, քան իր նախագահության նախորդ երկու ժամկետներում: Եվ ամենակարևորը թերևս այն է, որ նա չպետք է թույլ տա չորրորդ ժամկետի խնդրի առաջացում՝ այն իմաստով, որ Սահակյանի երրորդ ժամկետի առաջին քայլերից մեկը պետք է լինի չորրորդի բացառումը:

Ժամկետներով չպետք է ռիսկի ենթարկել Արցախի անվտանգությունն ու ռազմաքաղաքական ապագան: Խնդիրն ունի նաև այլ կողմ, և այստեղ անմիջական կառավարման հարցերն են, որոնց թվում և այն, թե ինչո՞ւ ներկայիս իրավիճակի անհրաժեշտությունն առաջացավ ապրիլյան պատերազմից հետո, առավել ևս, որ դրանից առաջ խոսվում էր նույնիսկ Արցախում էլ կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու մասին՝ Հայաստանի օրինակով:

Ի՞նչ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում: Արդյո՞ք ներկայիս զարգացումով որոշակիորեն չի ընդունվում նաև անարդյունավետ կառավարման պատասխանատվությունը, որ բացահայտել է ապրիլյան քառօրյան, և առաջացել է կառավարման առավել ձիգ ուղղահայացի անհրաժեշտություն: Թե՞ պատերազմն առիթ է դառնում զուտ իշխանական խնդիրներ լուծելու համար՝ կառավարման արդյունավետության և ժողովրդավարության խնդիրները ստորադասելով դրան:

Հարցերն իսկապես շատ են, այդ թվում նաև այդ ամենում Հայաստանի իշխանության առնչության մասով՝ ներառյալ և այն, թե արդյո՞ք Արցախում կառավարման ուղղահայացի ուժեղացումը պայմանավորված չէ ոչ թե անցյալով՝ քառօրյայով, այլ ապագայով՝ կարգավորման գործընթացի որևէ սպասումով, որտեղ, օրինակ, Երևանի համար առավել դյուրին կլինի աշխատել այնպիսի Ստեփանակերտի հետ, որտեղ կա ամեն ինչի համար պատասխանատու և մեծ իշխանությամբ օժտված մեկ մարդ:

Անշուշտ հարցերի շրջանակն այդքանը չէ, միևնույն ժամանակ հստակ է, որ ոչ ոք ներկայումս չի տա դրանց պատասխանները: Դրանց պատասխանը կտա միայն ժամանակը: Մնում է հուսալ, որ այդ պատասխանը նման չի լինի այն «պատասխաններին», որոնք եղան ապրիլյան պատերազմի ընթացքում, և որոնցից գոհացուցիչ էր միայն հայ զինվորի և սպայի անձնական նվիրումն ու մարտական բարձր պատրաստվածությունը, ինչն իրականում առավել ընդգծել էր թիկունքում քաղաքական ղեկավարության, մեղմ ասած, թերացումներն ու բացթողումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում