Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իր երկիրը կձգտի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման: Այս մասին նա հայտարարել է «վեցյակի» հետ Իրանի արտգործնախարարի հանդիպումից հետո՝ Նյու Յորքում կայացած ֆորումի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Press TV-ն:
Նա նշել է, որ Իրանը կխուսափի նոր լարվածությունից:
Բացի ադ, Ռուհանին հաստատել է հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը մտադիր է ապացուցել միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:









































