Բոլիվիայի բնիկները ավանդաբար գուշակություններ են կատարում կոկայի տերևներով, և այժմ դրանք ներկայիս նախագահ Էվո Մորալեսին հաղթանակ են կանխագուշակել 2014-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Սակայն Սահմանադրական դատարանի անդամ Գուալբերտո Կուսիի խոսքով՝ Մորալեսի հաղթանակից հետո սպասվում են լրջագույն դժվարություններ: Նա հայտարարել է, որ պաշտոնավարման իր հաջորդ ժամկետը Մորալեսը չի կարողանա ավարտին հասցնել:
«Տերևները կարդալիս ակնհայտ է դառնում, որ հաջորդ ընտրություններում կհաղթի պարոն Էվո Մորալեսը, սակայն ընտրված լինելով հանդերձ՝ նա շատ խնդիրների կբախվի»,- Ria Novosti-ն մեջբերում է Կուսիի խոսքերը: Նրա կարծիքով՝ Մորալեսին կդավաճանի ժողովուրդը, որը թույլ չի տա նրան աշխատել մինչև ժամկետի ավարտը:









































