ՀՀ Սյունիքի մարզի Արավուս համայնքն ունի ընդամենը 47 ընտանիք, իսկ աշակերտները 33-ն են: Արավուսում գործում է տարրական դպրոց, իսկ չորրորդ դասարանից բարձր աշակերտները հաճախում են հարևան Տեղ համայնքի դպրոց: Համայնքապետ Արգամ Հովսեփյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ տարրական դպրոցը գույք չունի, «Տեղ համայնքի դպրոցի տնօրենից խնդրել եմ ու պարտքով դպրոցական գույք վերցրել: Յոլա գնանք, տեսնենք, թե հետո ինչ կլինի: Համայնքի բյուջեն աղքատ է, իսկ պետությունն էլ դոտացիան տալիս է հարուստ գյուղերին ու քաղաքներին՝ անտեսելով աղքատ համայնքներին: Չէ որ մեր գյուղը հերոս է, կռիվեերի ժամանակ մեծ գործե է արել: Իսկ հիմա… մի կերպ գոյատևում ենք: Մարդիկ մի տեղից հաց են ճարում ու ապրում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:







































