Երեկ Մայր Աթոռում շարունակվում էր Հայաստւսնյաց Առաքելական Ա. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցում են 62 եպիսկոպոս:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին այդ առիթով մի քանի հարցեր ուղղել: Սակայն ոչ մի կերպ չէին «թույլատրում» զրուցել նրա հետ:
«Մեր համառ պնդումներից հետո, երբ մոտեցանք կաթողիկոսին, նա մեզ հարց ուղղեց. «Դուք ինձ ճանաչո՞ւմ եք: Ուրախ եմ, որ ճանաչում եք, հիմա հեռացեք, չեմ պատասխանում», -գրում է թերթը:
Ի դեպ, երեկ բոլոր հոգևորականները հրաժարվում էին զրուցել լրագրողների հետ՝ պատճառաբանելով, որ այժմ իրենց համար որևէ բան հստակ չէ, ու քննարկումների արդյունքում պետք է հասկանան, թե ինչ որոշման են հանգելու:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































