Reuters գործակալությունը հրապարակել է Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը, որը նախատեսում է Սիրիայում հակամարտող ցանկացած կողմից քիմիական զենքի կիրառման և դրա անօրինական փոխանցման դեպքում միջոցառումների ընդունում՝ համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի, որը թույլ է տալիս ուժ կիրառել: Այպիսին է բանաձևի կետերից մեկը:
Չնայած դրան, չի նախատեսվում 7-րդ գլխի նորմերը մեխանիկորեն կիրառել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՄԱԿ ԱԽ բանաձևը չի ընդունվի՝ ըստ կանոնադրության 7-րդ գլխի:










































