Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Հայաստանը պե՞տք է դուրս գա ԵՏՄ-ից. Մարուքյանի հայտարարությունը՝ ճանապարհային քարտեզ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի։ Պատգամավորի այս հայտարարության համար հիմք է հանդիսացել ՌԴ Պետդումայի վերջին օրենսդրական փոփոխությանը, ըստ որի՝ Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում։ Նույն օրենքը չի տարածվում, սակայն այն պետությունների վրա, որտեղ ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ունի։

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է, որ Հայաստանը հիմա դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ընդգծեց. «Անհրաժեշտ է, որ Հայաստանը հստակ և՛ ԵՏՄ-ում , և՛ ՀԱՊԿ-ում ներկայացնի, որ իր անդամակցությունը նշանակում է միայն  հստակ Հայաստան-Ռուսաստան երկկողմանի հարաբերություններ և այլ որևէ նշանակություն ու բաղադրիչներ չունի։ Իսկ հետագայում տեսնելով, թե ինչպիսի  արձագանքներ կլինեն դրա հետ կապված, որոշել՝ ինչպես սկսել և արդյոք սկսել ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց»։

Մարուքյանի այս առաջարկը կարո՞ղ է հիմք հանդիսանալ Հայաստանում արևմտամետ ուժերի  միավորման համար՝ հարցին ի պատասխան Բորիս Նավասարդյանն ասաց. «Չեմ կարծում, որ դրա համար բավարար հող է նախապատրաստված։ Այն ուժերը, որոնք պայմանականորեն ունեն այլ  աշխարհաքաղաքական  դիրքորոշում ու տեսլական՝ իրար հետ ունեն բազմաթիվ  տարաձայնություններ, այդ թվում նաև անձնական հողի վրա։  Եվ դա, բնականաբար, կխանգարի միավորմանը։ Եղած քաղաքական ուժերից պարզապես  մեկը, որը կգտնվի ամենահետևողականը և ամենաազդեցիկը՝ շանս ունի այդ խորշը գրավել»։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում Մարուքյանի հայտարարությունն աննախադեպ էր. «Ես ողջունում եմ այդ հայտարարությունը, Հայաստանի քաղաքական դաշտում պետք է սկսեն մտածել այն մասին, որ պետք է սկսել գործընթաց, որով Հայաստանը ոչ միայն դուրս կգա ԵՏՄ կոչված ախոռից, այլ կսկսի դրան այլընտրանք որոնելու զուգահեռ գործընթաց»։

Մեհրաբյանը դեմ է «արևմտամետ» ձևակերպմանը։ Փորձագետն ընդգծեց, որ  Հայաստանում հնարավոր չէ լինել արևմտամետ. «Հայաստանն ինքնին արևմուտք է, երկրորդ՝ Հայաստանում արևմտամետ են կոչում այն մարդկանց, ովքեր առաջնային են դասում ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի շահերը։ Եթե մատնանշում են, որ Հայաստանի և արևմտյան առանցքային երկրների շահերը համընկնում են՝  կոչվում են արևմտամետ։ Դա այդպես չէ, տերմին է, ոչ կոչված է նրան, որ լեգիտիմացնի դրան հակառակը՝ ռուսական հակահայական ուժը։ Ես կուզեի ձեռնպահ մնալ այդ ձևակերպումից։ Բայցևայնպես կարող եմ ասել, որ Էդմոն Մարուքյանի այդ գաղափարը կարող է հանդիսանալ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու գործընթացի հիմք և այստեղ անելիք կա։ Եթե խոսում են տնտեսական ինտեգրման մասին և այնտեղ մտցնում են լեզվի խնդիր՝ կապելով դա վարորդական իրավունքի հետ, ոչ մի բանական շրջանակի մեջ չի տեղավորվում»։

Ըստ նրա՝ սա Հայաստանի վրա զսպաշապիկի դեր է  կատարում. «Հայաստանը չպետք է վազի  ռուսական շոգեքարշի  հետևից՝ մի օր կարող է ընկնել անիվների տակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում