Mercedes գերմանական ընկերությունը հայտարարել է, որ G-դասի վեցանիվ, AMG շարժիչով ամենագնացը կարժենա 450 հազար եվրո, հաղորդում է auto.vesti.ru-ն:
Այս ամենագնացը, որն արտադրվել է Mercedes-Benz G63 AMG-ի հիմքով, վերջերս է ներկայացվել հանրությանը:
Ճանապարհային G-class 6×6 ստեղծելիս ավտոարտադրողն օգտագործել է վեցանիվ G320 CDI ռազմական ավտոմեքենայի հատուկ տարբերակը, որն ավստրալիական բանակի համար արտադրվում է 2011 թ. սկսած` որպես հիմնական մոդել:
Ավտոմեքենայի երկարությունը մոտ 6 մ է, կշիռը` 4 տոննա: AMG-ից փոխառվել է շարժիչը` 5.5 լ տուրբոյացված ագրեգատով, որն ունի 536 ձիաուժ հզորություն: Ամենագնացը կարող է հաղթահարել մինչև մեկ մետր խորությամբ ջրային պատնեշները:









































