Tuesday, 16 06 2026
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ

«Հայաստան և Ադրբեջան. ռիսկերի ժամանակաշրջան». ICG

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ` Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն է այսօր անդրադարձել «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում հրապարակված «Հայաստան և Ադրբեջան. ռիսկերի ժամանակաշրջան» վերլուծության մեջ նշված է, որ անմիջական մտահոգություն են առաջացնում ռազմական սխալ հաշվարկները:
 
Վերլուծության համաձայն, ռազմական սխալ հաշվարկների հետևանքները կարող են տարածվել «տեղայնացված հետխորհրդային հակամարտության սահմաններից դուրս, քանի որ Հարավային Կովկասը, որտեղ հատվում են խոշոր տերությունների շահերը և որտեղ վերջիններիս միջև մրցակցություն է ծավալվել, այժմ էներգետիկ կարևորագույն ուղու է վերածվել»:
 
Հրապարակման հեղինակների համաձայն, երկու կողմերը բավականին հաճախ են դիմում սադրիչ գործողությունների, և որ անկայունությունը սաստկացնում է նաև երկու պետություններում քաղաքական խռովությունների վտանգը, որի հետևանքով երկու պետությունների առաջնորդները կարող կատարել բնակչության ուշադրությունը շեղելու փորձ՝ ավելացնելով ռազմական լարվածությունը կամ «դիմելով իրենց հակառակորդի ունեցած խնդիրների հաշվին առավելություն ձեռք բերելու ռիսկային գործողությունների»:
 
Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ բացակայում է միջազգային համակարգված ճնշումը՝ փակուղի մտած դիվանագիտական ջանքերին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:
 
Կազմակերպության համաձայն, Երևանում և Բաքվում, ինչպես նաև երրորդ երկրների դիվանագետների և վերլուծաբանների շրջանում առաջացել է թերահավատություն այն մասին, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների գործունեությունը կարող է որևէ արդյունքների բերել:
 
«Այս ֆորմատի արդյունավետության մասին հարցեր առաջացրել է մասնավորապես Ռուսաստանի դիրքորոշումը», – շեշտել է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպությունը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ռազմավարական կարևորագույն շահեր ունի Հարավային Կովկասում և զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին:
 
Հետազոտական կազմակերպության համաձայն, այն չի կանխատեսում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն անխուսափելի է կամ շատ հավանական: Վերլուծության մեջ նշվում է սակայն, որ առավել իրական են դառնում կայունությունը մոտակա ապագայում խարխլելու վտանգները, որոնք կանխարգելելու համար, ըստ «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության, անհրաժեշտ է դիմել «խելամիտ պրոֆիլակտիկ գործողությունների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում