Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Էրդողանը նախընտրական նոր խոշոր ծրագրեր է ներկայացրել

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Ստամբուլում ներկայացրել է 18 խոշոր նախագծեր, որոնք առնչվում են Իզմիր (8), Դիարբեքիր (7) և Ստամբուլ (3) քաղաքներին։ Այդ նախագծերը պետք է կյանքի կոչվեն մինչև 2023 թվականը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։

Դիարբեքիրում կառուցվելու են հազարավոր բնակարաններ, ներկայիս օդանավակայանն օգտագործվում է թե՛, քաղաքացիական, թե՛ ռազմական նպատակներով։ Նախատեսվում է կառուցել նոր օդանավակայան, և դրանք տարանջատել միմյանցից։ Մեծ զարկ է տրվելու տեղի հողագործությանը, ինչի արդյունքում կբացվեն 318,000 նոր աշխատատեղեր։ Բացվելու է երկու մեծ հիվանդանոց, որոնցից մեկն ունենալու է 630 մահճակալ, իսկ մյուսը՝ 400։

Ստամբուլի հետ կապված՝ վերակազմավորվելու է նրա կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակը, ինչը Էրդողանի երազանքն է դեռ այն ժամանակից, երբ նա զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը։ Ստամբուլի եվրոպական ու ասիական հատվածներում կառուցվելիք նոր «քաղաքներն» ունենալու են իրենց հիվանդանոցները։ Եվրոպական հատվածի հիվանդանոցն ունենալու է 2000 մահճակալ։ Ստամբուլում ստեղծվելու է 1131 մետր երկարությամբ ծառուղի։

Իզմիրում էլ կառուցվելու են նոր ավտոճանապարհներ և 2500 մետր երկարությամբ թունել։ Մեծ ուշադրություն է հատկացվելու քաղաքի նավահանգստի հետ կապված խնդիրներին։

Հիշեցնենք, որ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետ է դարձել 1994 թվականի մարտի 27-ին և պաշտոնավարել մինչև 1998 թվականի նոյեմբերի 6-ը։ 1998 թվականի փետրվարի 21-ին թուրքական դատարանը կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու համար Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետով Էրդողանին դատապարտել է մեկամյա բանտարկության և նշանակել 860 միլիոն (հին) թուրքական լիրա տուգանք (ցույցերից մեկի ժամանակ Էրդողանն արտասանել էր. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները՝ մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները՝ մեր զինվորները»):

Էրդողանի բողոքարկումից հետո նախ այդ պատժաչափը նվազեցվեց մինչև 10 ամսվա, իսկ տուգանքը՝ մոտ 177 միլիոնի, ապա Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1998 թվականի սեպտեմբերի 24-ին վճռեց, որ Էրդողանը բանտում պետք է անցկացնի 4 ամիս:

Էրդողանը բանտից, ուր հայտնվել էր 1999 թվականի մարտի 26-ին, դուրս եկավ հուլիսի 24-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում