Բրիտանացի բժիշկ Ջերեմի Գիբսը 20 տարի է վատնել, որպեսզի բակում աճող թուփը վերածի գանգի՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Ուելին Գարդեն Սիթի քաղաքի բնակիչն իր տունը վերածել է սարսափների իսկական այգու: Տան դիմացի հատվածում նա աճեցրել է երկու հսկայական ձեռքեր, որոնք կարծես գրկում են շենքը: Իսկ բժշկի բակում գտնվում է նրա հպարտությունը և մեծագույն ձեռքբերումը՝ կանաչ գանգը:
Ջերեմի Գիբսը սկսել է դրա վրա աշխատել 1993թ. և վերջերս է ավարտել այն: 57-ամյա բրիտանացին չի ափսոսում վատնած ուժերի և ժամանակի համար: Նա բավարարված է իր ստեղծագործությամբ և այն սարսափելի չի համարում:
Ինչքան էլ տարօրինակ լինի, նման տեսակետի են հակված Ջերեմիի հարևանույթամբ բնակվող թոշակառուները: Ավելին՝ բժշկի աճեցրած գանգի մասին լսել է ամբողջ կոմսությունը: Շաբաթվա մեջ մի քանի անգամ բրիտանացին իր բակ է թողնում զբոսաշրջիկների, որոնք հատուկ գալիս են՝ տեսնելու լանդշաֆտային դիզայնի գլուխգործոցը:












































