Tuesday, 30 04 2024
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Սերժ Սարգսյանի «գվարդիայի» վերադարձը

Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Եղվարդ քաղաքում նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությանը, որը կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ:

Խոսքը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մասին, ով առաջիններից մեկն ընկավ Կարեն Կարապետյանի «նոր ոգու» ֆիլտրման տակ: Իրադարձությունների հետագա ընթացքը, սակայն, ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն ամենևին էլ մտադիր չէ հրաժարվել քրեաօլիգարխիայի ծառայություններից, մանավանդ, որ Կարեն Կարապետնանն այդպես էլ չառաջարկեց որևէ այլընտրանք, եթե, իհարկե, այդպիսին չհամարենք Սամվել Կարապետյանին և «Դոնպիպոներին»: Կարեն Կարապետյանն, ըստ ամենայնի, Սարգսյանի մարտավարական քայլն էր, որի միջոցով անհրաժեշտ էր անցկացնել հնարավորինս անցնում ընտրություններ: Դատելով այն հանգամանքից, որ Կարապետյանը կատարել է իր «առաքելությունը»` նրա պահանջարկվածությունն, ըստ էության, վերացել է:

Խորհրդարանական ընտրությունները նշանավորեցին ոչ թե քաղաքական սերնդափոխություն, բարեփոխումների հաղթանակ, այլ` քրեաօլիգարխիայի նոր ռեստավրացիա, նոր հնարավորություն ստեղծեցին Սերժ Սարգսյանի դիրքերի ամրապնդման համար:

Սերժ Սարգսյանը պատահական միջոցառումների չի մասնակցում և պատահական չի հանրայնացնում իր հարաբերությունները մարդկանց հետ: Երեկվանից լրահոսը լեցուն է Սերժ Սարգսյանի և Գագիկ Խաչատրյանի լուսանկարներով, ինչը խոսում է երբեմնի սուպերնախարարի ազդեցության վերականգնման մասին: Ի դեպ, Խաչատրյանի ազդեցությունն երբեք էլ չի վերացել, պարզապես որոշ ժամանակ նա ստվերում էր, իսկ պաշտոնանկությունից հետո միլիարդավոր ներդրումներ է կատարել Արցախում` դառնալով Բակո Սահակյանի մերձավորն ու վերջինիս դարձնելով իր լոբբիստը Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններում: Արցախի նախագահի ազդեցությունը Սարգսյանի վրա հիմա բավականին մեծ է ու ասում են անգամ` նա է «ճշտով» երաշխավորել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածությունները:

Մենք ականատեսն ենք ընդհանըուր գործընթացի` «նոր ոգու» գրեթե բոլոր «զոհերի» ռեստավրացիային: Գագիկ Բեգլարյանի եղբայրը դարձավ պատգամավոր, իսկ նա` չնայած պաշտոնանկությանը, պահպանեց իր անձեռնմխելի կարգավիճակը Սերժ Սարգսյանի «պոլիտբյուրոյում»: Սուրիկ Խաչատրյանը` չնայած հերքումներին, Սյունիքի մարզում հետևողականորեն վերականգնում է «ասողի» կարգավիճակը: Չնայած Կարեն Կարապետյանի հակամենաշնորհային գեղեցիկ ճառերին` Սամվել Ալեքսանյանն ու Միհրան Պողոսյանը շարունակում են գերշահույթներ ստանալ` անգամ հրապարակավ հասկացնելով, որ վարչապետն իրենց համար հեղինակություն չէ: Ասում են` էլիտար հարսանիքների ժամանակ ջերմացել են նաև Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները` չնայած դրանում ոչ հարսանիքները կապ ունեն, ոչ էլ` բարձր տրամադրությունը, այլ` Սարգսյանի ու Աբրահամյանի արժեքային ընդհանրությունը, հոգեհարազատությունը: Արտաշատի քաղաքապետի ընտրությունները կարող են դառնալ Սարգսյանի ու Աբրահամյանի հաշտեցման նշանային քաղաքական ուղերձը, որը նաև վերջին ապտակը կլինի Կարեն Կարապետյանի իշխանական հավակնություններին:

Սերժ Սարգսյանի «գվարդիան» վերադառնում է ամբողջ թափով ու էնտուզիազմով: Ասում ենք` գվարդիա, որովհետև «թիմ» բառը ներդաշնակ է քաղաքականությանը, քաղաքական խմբերին: Սարգսյանի շրջապատն ավելի շատ նման է անցած տասնամյակներից մեզ բոլորիս քաջածանոթ «գվարդիային», որում հավաքագրվում էին հայտնի հեղինակությունները: Դարձյալ` պետական հովանու ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում