Apple ընկերությունը շահել է Բրազիլիայում iPhone անվանումն օգտագործելու բացառիկ իրավունքը: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը՝ վկայակոչելով Bnamericas լատինաամերիկյան պարբերականը:
Ավելի վաղ Apple-ը բախվել էր իր սմարթֆոնի անունն օգտագործելու արգելքին՝ կապված այն բանի հետ, որ Gradiente Eletronica ընկերությունն այդ անունը գրանցել էր 2000թ.՝ յոթ տարի ավելի շուտ:
Այս շաբաթ Բրազիլիայի դատարանը վճռել է, որ Apple-ն իրավունք ունի օգտագործել iPhone անունը Բրազիլիայում, ինչը չեղյալ է համարում Մտավոր սեփականության գործակալության սահմանած արգելքը: Gradiente-ը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել վճիռը:









































