Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում հրշեջ Քորի Քելենիքը անգիտակից կատվին փրկել է ծխով լցված տնից:
Հրշեջի սաղավարտին ամրացված տեսախցիկը ֆիքսել է կատվին փրկելու գործընթացն ու նրան գիտակցության բերելու ջանքերը:
Քորին նրա վրա ջուր է լցրել, ամրացրել թթվածնային դիմակ և կենդանուն ուշքի բերել րոպեների ընթացքում: Կենդանուն տվել են «Բախտավոր կատու» անունը:









































