Առաջիկա շաբաթ օրը ժամը 14-ին կհրավիրվի Հայաստանի կառավարության արտահերթ նիստ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարութ Բերբերյանը:
Արտահերթ նիստում հավանություն կտրվի 2014 թվականի պետական բյուջեի նախագծին, և այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:









































