ԱՄՆ Տեխասի նահանգում Bank of Amerika-ի աշխատակիցը փակված է մնացել բանկոմատի ետևի փոքրիկ խցում: Նա փոխել է փականները և չի կարողացել դուրս գալ խցից, քանի որ բանալի-քարտը թողել է ավտոմեքենայի մեջ՝ գրում է Tjournal-ը:
Ավտոմեքենայի մեջ թողել է նաև հեռախոսը: Ստիպված ներսից գրություններ է գրել կտրոնների վրա և դրանք փոխանցել այն անցքով, որտեղից կանխիկ գումար են ստանում: Մոտ երկու ժամ ոչ ոք չի արձագանքել նրա խնդրանքներին: Վերջապես այցելուներից մեկը նկատել և ոստիկանություն է զանգել:
Ոստիկանները ժամանել են դեպքի վայր և լսել օգնության ձայներ. նրանք կոտրել են դուռը և ազատել բանկի աշխատակցին: Բարեբախտաբար, նա չի տուժել:










































