Հուլիսի13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, բախվել են Կոշ գյուղի բնակիչ 21-ամյա Հարություն Պապիկյանի վարած VAZ 2106 մակնիշի 50 AR 077 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Ալեքսանդր Անդրեասյանի վարած Opel մակնիշի 35 CR 831 համարանիշի ավտոմեքենաները:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:









































